Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2086
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 2086

«ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գրիգոր Ստեփանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 18-ի N Տ-788).
1. «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի ապրիլի 12-ի N 12042024-07-0111 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Արա Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի ապրիլի 15-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 165.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/4, 167.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/3, 143.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/2, 96.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/1, 145.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27, իսկ 282.3 քառակուսի մետր մակերեսով հողամասը և 1.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել բաժանվող մասերի ընդհանուր բաժնային սեփականություն։
2. «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 50 000 (հիսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner