Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 10/10/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 10.10.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգի նհամապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։              

2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Աշխատակազմի համայնքային ծառայության յոթ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներն անց են կացվելու հոկտեմբերի 10-ին և 17-ին։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։        

3. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթները ներկայացվել են իրավասու մշտական հանձնաժողովների քննարկմանը։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  Ընդունվեց ի գիտություն։     


4. Համայնքային ենթակայության կազմակերպություններում նոր նշանակված տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – «Աբովյանի քաղաքային տնտեսություն» և «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ներում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Սևակ Ասիրյանը և Վիկտորիա Սաֆարյանը, որոնք ներկայացվել են կազմակերպությունների աշխատակիցներին։

(Է. Բաբայան)  Շնորհավորում եմ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ։

5. Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքների մասին.

(Ա. Զաքարյան, Է. Բաբայան) Աբովյանի համայնքապետարանը շարունակում է իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր   հայրենակիցների ընդունմանհաշվառմանուղղորդման աշխատանքները: Ս/թ հոկտեմբերի 9-ի դրությամբ Աբովյան համայնքում հաշվառվել է 156 ընտանիք՝ 5907 անձ։ 

(Է. Բաբայան, Ա. Զաքարյան)  - Շարունակել աշխատանքները ամենօրյա ռեժիմով։

 Ընդունվեց ի կատարումն։

6. Երևանյան փողոցի 1-ին շենքում տեղի ունեցած հրդեհի մասին.

(Է. Բաբայան, Դ. Զարոյան, Ս. Գրիգորյան)Կարգավորել ս/թ հոկտեմբերի 9-ին Երևանյան փողոցի 1-ին շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առաջացած խնդիրները։

Ընդունվեց ի կատարումն։

7. Համայնքի գերեզմանատներում 2023 թվականին կատարված հուղարկավորությունների մասին.

(Ս. Ասիրյան, Է. Բաբայան) – Ներկայացվեցին ընթացիկ տարվա ընթացքում համայնքի գերեզմանատներում իրականացված հուղարկավորության դեպքերի վերաբերյալ տվյալները (գերեզմանատեղի հատկացումներ և ընտանեկան գերեզմանատներում հուղարկավորություններ)։

(Է. Բաբայան, Ս. Ասիրյան) - Ընդունվեց ի գիտություն։   

8. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner