Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 358
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 23/11/2017 15:00
Վարող ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՑԱԿԱՆՅԱՆ, ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՇՈՏ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, ԿԱՐԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ , ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ՀԱՅԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը.

1.      Կարգապահության հարցը

- Բացառել աշխատանքի ուշացած ներկայանալը, աշխատանքի ժամին առանց թույլտվության դուրս գալը, աշխատաժամի ավարտից շուտ գնալը.

-  Բացառել ընդմիջման ժամից շուտ գնալը և ընդմիջումից ուշ վերադառնալը.

- Բաժինների պետերը խիստ պատասխանատվություն են կրում բաժինների աշխատողների կողմից կարգապահական կանոնների խախտման համար։

 2.   Քաղաքացիների սպասարկման գրասենյակի /ՔՍԳ/ աշխատանքների կազմակերպման հարցը

- ՔՍԳ-ում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ՔՍԳ-ի աշխատակիցների կողմից աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Սամվել Ցականյանը նշանակվել է ՔՍԳ-ի համակարգող։

 3.    Հանձնարարականների կատարողականի հարցը

- Այսօրվա դրությամբ 89 չկատարված հանձնարարական կա, որից

     55- Ա. Օհանյան /վառելափայտի վերաբերյալ դիմումներ/

     23- Ս. Խեչոյան

     11- մեկական հանձնարարականով՝ մյուս աշխատողներին

-  Հանձնարարականները կատարել տրված ժամկետում, բարեխիղճ և որակով, բացառել չկատարված հանձնարարականի առկայությունը.

 4.     Ֆինանսատնտեսագիտական բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Մ. Գուլոյանին՝

-Ներկայացնել ավագանու որոշման նախագիծ՝

1/ ՀՈԱԿ-ների կառուցվածքները, հաստիքացուցակները, աշխատակիցների քանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 35 հոդ. 5 և 7 կետեր/.

                                                 Ժամկետ՝  1  շաբաթ

-Քանի որ 2017 թ-ը համարվում է ծանուցման տարի և տարին վերջանում է, ավարտին հասցնել գույքահարկի և հողի հարկի ծանուցումները պատշաճ և ամբողջական իրականացումը։ 

-Մանկապարտեզներում սննդի որակի ստուգումներն անցկացնել պարբերաբար, կազմել արձանագրություններ և յուաքանչյուր ամսվա վերջում ներկայացնել հաշվետվություն:

5.     Քաղաքաշինության բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ս. Խեչոյանին՝

երկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 30 կետ, Կառավ. Որոշ. 2015թ N680/.

2/ Գովազդի կանոնները հաստատելու  մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 41 կետ/.

                                                                      Ժամկետ՝  1 շաբաթ

-2018թ-ի հունվարից  ապահովել շրջակա միջավայրի փոփոխության մասին իրազեկումները /տեղադրել կայքում/:

 6.     Իրավաբանական բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ջ. Սարգսյանին՝

- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ Համայնքր կամավոր խնդիրների սահմանման կարգի վերաբերյալ /ՏԻՄ օր. 18 հոդ. 7 կետ/.

2/ <<Համայնքի ակտիվ բնակիչ>> խրախուսական մրցանակ սահմանելու մասին /բնակչ.մասնակց.կարգ/.

3/ Տնային կենդանիներ պահելու կարգի մասին։

                                                  Ժամկետ՝  2 շաբաթ

7.   Տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Ա. Գյուլումյանին՝

- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝

1/ Տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին /Տուրք.մաս. օր. 4 հոդ. և 8 հոդ. 4 մաս/.

2/ Հանրային սննդի կազմակերպման կանոնների մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 40 կետ/.

3/ Տոնավաճառներ, վերնիսաժներ, փառատոններ կազմակերպելու կարգի մասին։

                                 Ժամկետ՝  2 շաբաթ

   8.     Ներքին աուդիտի բաժնին վերաբերվող հարցեր

Հանձնարարություն Մ. Մելիքսեթյանին՝

 -Ապահովել ներքին աուդիտի տարեկան պլանի իրականացումը.

-Ներքին աուդիտի հաշվետվությունները ներկայացնել սահմանված ժամկետներում:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner