Այսօր: Կիրակի, 21 Ապրիլի 2019թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2394
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.04.19 ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
   Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 38-րդ կետերի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում 2019 թվականի ապրիլի  23-ին կկայանա.   1) ժամը 1400-ին՝  hամայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի նիստը՝ օրակարգում կքննարկվի  Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի և 2019 թվականի համար Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ  հարցը,         2) ժամը ... Մանրամասն
18.04.19 ԿԵՆԴԱՆԱՑՈՂ ՊԱՏ ՝ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
  «Խելացի քաղաք» նախագծի շրջանակում Աբովյանի համայնքապետարանը «Future in our hands» հասարակական կազմակերպության հետ համատեղ Աբովյանի «Զարեհ Սահակյանց»-ի անվան երաժշտական դպրոցի մոտ ստեղծեց Art Street ոճում՝ «Երաժշտական պատ»։ Ավանդական թեմայով պատկերազարդ պատը նաև ունի ինովացիոն լուծում՝ ARLOOPA հավելվածի միջոցով պատկերը կենդանանում է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությամբ, որը նվիրվում է Կոմիտասի 150 ամյակին։Ապրիլի 18-ին կայացավ «Երաժշտական պատ»-ի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական և մշակութային ... Մանրամասն
17.04.19 ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ «ԱԲՈՎՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐ,ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Աբովյան համայնքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: 
Համայնքի ղեկավարին ծանոթացրին բանկի մասնաճյուղի պայմաններին և առաջարկվող նոր ծառայություններին:
Վահագն Գևորգյանը նախ ընդգծեց, որ նոր աշխատատեղեր ստեղծելը չափազանց կարևոր է համայնքի համար, ինչպես նաև հարակից համայնքի բնակիչները հնարավորություն կունենան բանկի ծառայությունից օգտվելու համար մայրաքաղաք չգնալ:
Կոտայքի մարզպետն էլ ընդգծեց, որ կարևորում է բանկի էկո գործունեությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ

16.04.19 ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ

 Աբովյանի համայնքապետարանի ենթակայության բոլոր կրթական և մշակութային կենտրոններում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի տոնական միջոցառումների շարքը։
Համայնքի «Զարեհ Սահակյանց»-ի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչները գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել, որին ներկա էր Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։
Երաժշտական դպրոցի ուսուցիչներն անակնկալ էին պատրաստել հյուրերին, առաջին անգամ հանդես եկան երգչախմբով՝ Վաչագան Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հնչեցին դաշնամուրի, թավջութակի, ֆլեյտայի, քանոնի, կլառնետի կատարումներ։
Միջոցառման վերջում երաժշտական դպրոցի սաներից բաղկացած ժողովրդական նվագարանների անսամբլը հանդես եկավ եզրափակիչ կատարմամբ՝ Արմեն Եգանյանի ղեկավարությամբ։

12.04.19 ՌՈՍԻԱ ՓՈՂՈՑՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

 Ռոսիա փողոցում արդեն տեղադրվում են էներգախնայող փողոցային լուսատուներ։
Ինչպես որ տեղեկացրել էինք 
 Աբովյանի համայնքապետարանը ձեռք է բերել նոր LED էներգախնայող փողոցային լուսատուներ, որոնք նախատեսված են համայնքի մի շարք փողոցներ լուսավորելու համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

11.04.19 ԱՊՐԻԼԻ 7-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը կազմակերպել էր տոնական միջոցառում , որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Երեխաներն իրենց երգով, պարով և ասմունքով շնորհավորեցին մայրերին և տատիկներին, հանդես եկան հումորային համարներով և անակնկալ կատարումներով: Մայրիկները և տատիկները  դրական լիցքեր և ուրախ տրամադրություն ստացան, ինչպես նաև իրենց անմիջական մասնակցությունն ունեցան միջոցառմանը: Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի մթնոլորտը հագեցած էր ջերմ շնորհավորանքներով, բարեմաղթանքներով ու շնորհակալական խոսքերով:

10.04.19 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՆՈՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

 Հարգելի՛ համաքաղաքացիներ, հայտնում ենք, որ Աբովյանի համայնքապետարանը ձեռք է բերել 70 նոր նստարաններ, որոնք նախատեսված են Աբովյան համայնքի տարբեր հատվածներում տեղադրելու համար ։
Նստարանների առաջին խմբաքանակն արդեն ստացել ենք։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, հորդորում ենք խնամքով վերաբերվել մեր համայնքի գույքին։

09.04.19 «ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ»-Ի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթին մասնակցելու համար առաջնորդվել հետևյալ հղումներով.

Մրցույթին մասնակցելու կարգը տես այստեղ
Օրակարգը տես այստեղ
Մեթոդաբանությունը տես այստեղ
Մրցույթի մասնակցության հայտը լրացնել այստեղ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵԾԱՆՎԱԵՐ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ԳԱՐՆԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ
ՆՈՐ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 12.04.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.03.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.03.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 06.03.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 22.02.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 01.02.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 09.01.2019
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.12.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 03.12.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 07.11.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.10.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 15.10.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 05.09.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 31.07.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.07.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.04.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.03.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 14.03.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 07.03.2018
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 07.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1

(0222) 2-03-65, (060) 447-000

abovyan.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner