Ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող հարգելի տնտեսվարող սուբյեկտներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել ոչ պարենային արտադրանքների վերաբերյալ պետական վերահսկողություն և նախատեսվում են ստուգումներ:
Ոչ պարենային արտադրանքները համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների համաձայն պետք է ուղեկցվեն համապատասխանության հաստատման փաստաթղթերով՝ հայերեն մակնշմամբ և չափագիտական կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:
Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել 011 597 525 հեռախոսահամարով՝ Սուրեն Պետրոսյանին (Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի պետ):