Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 26-ի N Ք-3016), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 19-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշմամբ հաստատված հավելվածից հանել 90-րդ տողը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |