Այսօր: Հինգշաբթի, 26 Մայիսի 2022թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 487
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1.21 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱԼԱՆ ԴԵԿՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2021 թվականի ապրիլի 23-ի N Տ-239), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 1/փ-278 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ փոփոխելու «ՎԱԼԱՆ ԴԵԿՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի օգոստոսի 22-ի N 22082018-07-0104 վկայական, կադաստրային համար՝ 07-002-0000-0000) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 1.21 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «ՎԱԼԱՆ ԴԵԿՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner