|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հուլիսի 2024 թվականի N 3413 |
ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 983 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, հիմք ընդունելով Կարինե Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 19-ի N Ք-5212), հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19-ի N 12 արձանագրությունը. 1. Համաձայնություն տալ Կարինե Գրիգորյանին կնքելու իր հոգաբարձության ներքո գտնվող անչափահասին՝ Սյուզաննա Արմենի Մարտիրոսյանին (ծնված՝ 2007 թվականի հուլիսի 12-ին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մայիսի 24-ի N 24052023-07-0269 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 18 շենքի թիվ 20 բնակարանի՝ անչափահասին պատկանող բաժնեմասի օտարման գործարք։ 2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 27-ի «Լևոն Գրիգորյանին անշարժ գույքի օտարման համաձայնություն տալու մասին» N 983 որոշումը։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|