Այսօր: Շաբաթ, 4 Դեկտեմբերի 2021թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 փետրվարի 2021 թվականի N 2

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Աբովյան համայնքի մանկապարտեզներում ներառական կրթության ներդրման, դրա անհրաժեշտության, մանկապարտեզներում հոգեբանի և լոգոպեդի հաստիքների հետ կապված հարցերի շուրջ բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի համար կարևոր և լուծում պահանջող այդ ոլորտի խնդիրները վերհանելու և հանրության համար ընդունելի կարգավորումներ տալու նպատակով:

Համընդհանուր ներառական կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Աբովյան համայնքի նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներդրման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:

Նշված խնդրի հանրային քննարկումները հնարավորություն կստեղծեն համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև երկխոսության ծավալման, որը թույլ կտա տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն իրականացնել` հանրության իրական կարիքներին համապատասխան: Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը առաջարկվող հանրային քննարկմանը:

Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:

2021թ. փետրվարի 19-ից մարտի 30-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աբովյան, Բարեկամության հր-1, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Կարծում եմ կարևոր է ներառական կրթության  ներդրումը, բայց անհանգստացնում է մի հարց, երբ խմբասենյակում ներառված լինեն 2 կամ 3 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ,հնարավոր է որ խոչընդոտներ առաջանան հանգիստ դասընթաց կազմակերպելու հարցում, արդյոք մասնագրտներն ունե ՞ն  համապատասխան հմտություններ նման իրավիճակները  հարթելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Արդյո՞ք բոլոր մասնագետները վերապատրաստված են, և պատրաստ ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Պատասխանել
Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 7 ամիս առաջ
Բարև Ձեզ, շնորհակալություն հարցի համարՏեղեկացնեմ, որ չնայած այն փաստին, որ դեռ Կոտայքի մարզի մանակապարտեզները չեն անցել համաներառման, սակայն Աբովյան համայքի մանկապարտեզներում դեռևս 2020 թվականի հունվարից առկա են հոգեբանի և լոգոպեդի հաստիքները: Մանկապարտեզները համալրվել են վերը նշված մասնագետներով, իսկ հետագա վերապատրաստումների համար տարվում են աշխատանքներ անհրաժեշտության և հնարավորության դեպքում կկազմակերպվի:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Ըստ իս ներառական կրթությունը կնպաստի կրթության առանձնահատուկ պայմաններիկարիք ունեցող երեխաներին՝ իրենց հասարակության լիիրավ անդամներ զգալուն: Շատ կարևոր է ժամանակին նպաստել երեխաների ինտեգրմանը հասարակություն: Ողջոունելի քայլ է: Շնորհակալ ենք:
Պատասխանել
Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 7 ամիս առաջ
+Մարիյա ԲաղդասարյանՇնորհակալություն գնահատելու համար:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Շատ կարևոր է ներառական կրթության ներդրումը նախադպրոցական հաստատություններում, և իհարկե ողջունելի է Աբովյան համայնքի իշխանությունների նախաձեռնությունը՝ այդ ուղղությամբ գործընթացներ սկսելու համար։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Ներառումը մանկապարտեզներում հաջողությամբ պսակված ծրագիր է Հայաստանում,որը 2000-ականներից ներդրվել ու գործում է Երևանի ու մի շարք սահմանամերձ համայնքների մանկապարտեզներում:Աբովյան քաղաքը նույնպես անմասն չպետք է մնա, և վաղուց էր պետք դա իրականացնել:Սակայն ծրագրի հաջող իրականացման համար շատ կարևոր է լավ վերապատրաստված,բանիմաց թիմ և համապատասխան նյութատեխնիկական բազա ունենալը:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն ինձ հետաքրքրում է մանկապարտեզների աշխատակիցներն անցնելու ե՞ն համապատասխաան վերապատրաստում։
Պատասխանել
Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 7 ամիս առաջ
+Մարիյա ԲաղդասարյանՄանկապարտեզները համալրվել են հոգեբաններով և լոգոպեդներով, իսկ հետագա վերապատրաստումների համար տարվում են աշխատանքներ անհրաժեշտության և հնարավորության դեպքում կկազմակերպվի:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Իհարկե ներառական կրթության ներդրումը ողջունելի քայլ  է,բայց կարծում եմ կարևոր է բարձրացնել մանկավարժների իրազեկվածությունը եւ ապահովել մասնագետների հետ նրանց համագործակցությունը:
Պատասխանել
Մարիյա Բաղդասարյան ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԻՆ | Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնի պետ 7 ամիս առաջ
+Մարիյա ԲաղդասարյանՇնոհակալություն կարծիքի համար, անպայման ի նկատի կունենանք:
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner