|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հուլիսի 2024 թվականի N 3416 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՐԳԵԼ ԳՅՈՒՂԻ Հ. ՎԵՐԴՅԱՆ ՓՈՂՈՑՒ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԹԻՎ 37 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Գետարգել համայնքի ավագանու 2012 թվականի մայիսի 16-ի N 20 որոշմամբ հաստատված Գետարգել գյուղական համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով ներառված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Ծովինար Զաքարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 27-ի N Ք-4671). 1. Ծովինար Զաքարյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հունիսի 26-ի N 26062024-07-0248 վկայական) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի Հ. Վերդյան փողոցի 1-ին փակուղու թիվ 37 հասցեում գտնվող ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 24,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Ծովինար Ռոմայի Զաքարյանին։ 2. Ծովինար Զաքարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 165 391 (հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր իննսունմեկ) դրամ` հողամասի գինը: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ծովինար Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(298.75 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|