Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տան մասը, հավաբունը, բաղնիքը, զուգարանը, ծածկերը և պարիսպները կառուցված չեն, ինչպես նաև ինքնակամ ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Գոռ Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի N Ք-5346). 1. Գոռ Վարդգեսի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 13-ի N 13022023-07-0040 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 6 հասցեում գտնվող 1415.0 քառակուսի մետր փաստացի մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 105.35 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան մասը, 5.9 քառակուսի մետր մակերեսով հավաբունը, 10.6 քառակուսի մետր մակերեսով բաղնիքը, 2.6 քառակուսի մետր մակերեսով զուգարանը, 16.85 քառակուսի մետր մակերեսով ծածկերը, 1.85 քառակուսի մետր մակերեսով պարիսպները, ինքնակամ փակված երկու պատուհանը, բացված երկու դուռը, երեք պատուհանը և երեք բացվածքը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023UADXLT): 2. Գոռ Ղազարյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան մասի, հավաբնի, բաղնիքի, զուգարանի, ծածկերի, պարիսպների և ինքնակամ իրականացրած ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 167 000 (հարյուր վաթսունյոթ հազար) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |