|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 օգոստոսի 2024 թվականի N 115-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-054-0305-0032 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Արամ Գյոգչյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 04-ի N Ք-2427) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 27-ի N 33 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արամ Գյոգչյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտի 07-ի N 07032024-07-0124 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0305-0032 կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Արամ Գյոգչյանը պարտավոր է 0.1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 4 441 800 (չորս միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Գյոգչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -22 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(170.76 Կբ)
|
|
(291.40 Կբ)
|
|
(15.58 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|