|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 փետրվարի 2021 թվականի N 162 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԱՅԱՆԵ ՍՈԼՈՄՈՆՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 68-Ն որոշման 1-ին կետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Գայանե Սոլոմոնյանի հայտը (մուտք՝ 2021 թվականի փետրվարի 18-ի N Ք-542). 1. Անհատ ձեռնարկատեր Գայանե Սոլոմոնյանին տալ 2021 թվականի ընթացքում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող խանութում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 04 կցվում է)։ 2. Անհատ ձեռնարկատեր Գայանե Սոլոմոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201447 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 50 000 (հիսուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գայանե Սոլոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|