|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 փետրվարի 2021 թվականի N 163 |
«ՎԱԼԵՐԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 68-Ն որոշման, հիմք ընդունելով «Վալերիկ Շահնազարյան Միքայելի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2021 թվականի փետրվարի 19-ի N Ք-549). 1. «Վալերիկ Շահնազարյան Միքայելի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/123/11 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 08 կցվում է): 2. «Վալերիկ Շահնազարյան Միքայելի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201843 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 30 000 (երեուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վալերիկ Շահնազարյան Միքայելի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|