Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 448
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2021 թվականի N 448

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ, ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2021 թվականի մարտի 31-ի N 92-Ա որոշման, Աբովյան համայնքի վարչական տարածքում 2021 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով.
1. Հաստատել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Կոտայքի մարզային փրկարարական վարչություն ներկայացնել՝
1) համայնքի հակահեղեղային կառույցների (կառույցի) հաշվառման վերաբերյալ տեղեկություններ` համաձայն N 2 հավելվածի.
2) համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(25.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 311

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner