Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Սոցիալական ապահովություն
Համառոտ նկարագրություն` Ողջույն Ձեզ , 2 խնդրի մասին եմ ուզում ստանալ տեղեկություն։ Խնդրում եմ արձագանքել, 1. Աբովյանի համայնքապետարանը, ունի՞ ծրագիր քաղաքի սակավաթիվ մուրացկաններին մարդկային կյանքի վերադարձնելու։ 2. Երեկոյան 21։00 + բնակշենքերի տարածքում գիշերային հրավառության ձայնից, բարուր և մանուկ երեխաները քնից արթնանում են, երբեմն լաց են լինում։ Ինչպե՞ս է համայնքապետարանը դիտարկում այս խնդիրը։ Շնորհակալություն ։
Խնդրի հասցեն` 40, Աբովյան 2208, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 19/07/2022 14:17
Կարգավիճակ` Լուծված է և փակված
Խնդիրը ներկայացնող՝ Գոռ Վերդյան
Գրանցող` Արուսյակ Առաքելյան  
Գրանցման ամսաթիվ` 19/07/2022
Բացատրություն` Խնդիրը գրանցված է

Լուծելու (մերժման) ամսաթիվ` 28/08/2022
Բացատրություն` Աբովյանի համայնքապետարանը մուրացկաններին մարդկային կյանքի վերադարձնելու ծրագրեր չունի, նրանց հաշվառման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Ոստիկանության կողմից, միևնույն ժամանակ համայնքապետարանը պատրաստակամ է համագործակցել մուրացկանների հարցերով զբաղվող բոլոր շահագրգիռ կառույցների հետ: Տեղեկացվում է նաև, որ նախապատրաստվել է «ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ավագանու որոշման նախագիծ: Աբովյան համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո հրավառությունը կիրականացվի որոշման համաձայն։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner