Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1832
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2022 թվականի N 1832

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈւԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈւՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈւ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն որոշման և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 29-ի N Ք-3069).
1. 2022 թվականի համար Աբովյան համայնքի ենթակայության երեք մանկապարտեզի (այսուհետ՝ կազմակերպություններ) ծառայություններից օգտվողների համար կիրառել համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց  փոխհատուցման գումարի նվազեցման արտոնություններ՝ համաձայն հավելվածի։
2. Կազմակերպությունների տնօրեններին՝
1) ապահովել կիրառված արտոնությունների կատարումը.
2) արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան։
3
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և  տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.63 Կբ)
(17.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 151

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner