Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 360
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 877
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2020 թվականի N 877

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 52 ՏԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Գարիկ Դերզիյանցի դիմումը (մուտք՝ 2020 թվականի օգոստոսի 04-ի N Ք-1345).
1. Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 52 տան հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 320.0 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 287.78 քառակուսի մետր արտաքին մակերեսով (234.46 քառակուսի մետր ներքին մակերեսով) բնակելի կառուցապատման բնակելի տունը և 2.95 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական:

2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է): 
4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինություններին և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե` քաղաք Աբովյան, Կարմիր բանակի փողոց, թիվ 5/18:
5. Սույն որոշումը` ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում, տրամադրել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանմանը:
6. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Գարիկ Դերզիյանցին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 170

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner