|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2020 թվականի N 125 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 117-Ն որոշման, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արամ Հովհաննիսյանի հայտը (մուտք՝ 2020 թվականի փետրվարի 10-ի N Ք-243). 1. Անհատ ձեռնարկատեր Արամ Հովհաննիսյանին տալ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 1/36 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 05 կցվում է): 2. Անհատ ձեռնարկատեր Արամ Հովհաննիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201843 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 30 000 (երեսուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արամ Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|