Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդկետի, հաշվիառնելով<<Միգ Տեխսպասարկում>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Ռոբերտ Օհանյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 31-ի N Տ-645) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 28-ի N 30 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. <<Միգ Տեխսպասարկում>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի ապրիլի 8-ի N 08042021-07-0095 սեփականության իրավունքի վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-018-0101-0016) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող 1.31924 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|