|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2020 թվականի N 871 |
ԷԴՎԱՐԴ ԴԻՆԳՉՅԱՆԻՆ, ԷԴԳԱՐ ԲԱԽՉԻՆՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԵՎ ՍՈՍԵ ԱՌԱՔԵԼՅԱՆՆԵՐԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հայկ Առաքելյանի հայտը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-1621). 1. Էդվարդ Դինգչյանին, Էդգար Բախչինյանին, Հայկ և Սոսե Առաքելյաններին տալ հասարակական նշանակության սպասարկման օբյեկտը որպես բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի վերակառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|