Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 67-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2021 թվականի N 67-Ա

ԱԻԴԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Աիդա Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի նոյեմբերի 03-ի N Ք-3403), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 
1. Համաձայնություն տալ Աիդա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2021 թվականի նոյեմբերի 02-ի N 02112021-07-0119 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 14/13 հասցեում գտնվող 62.5 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ի N 05112021-07-0129 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 14/10 հասցեում գտնվող 128.1 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ:
2. Աիդա Կարապետյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 65.6 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 689 710 (վեց հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր տասը) դրամ.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Աիդա Կարապետյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.69 Կբ)
(16.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 564

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner