Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 291
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ
Համառոտ նկարագրություն` Խոստացել են Անդրանիկի փողոց - Հատիսի փողոց ճանապարհը, բայց դեռ «թղթի վրա» է։ Կարևոր ճանապարհ է լինելու, զարգացման պլաններում էլ են խոստացել, բայց դեռ չեն արել։ Ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, կառուցել Հատիսի փողոցը Զորավար Անդրանիկի փողոցը կապող միջանկյալ փողոց։ Երկարությունը մոտ 850 մետր, երթևեկելի մասի լայնությունը 15 մետր (4 երթևեկության գոտի՝ երկկողմանի երթևեկությամբ), 60 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ, կարողանան Զորավար Անդրանիկի փողոցից Հատիսի փողոց հասնել 1-2 րոպեում մեքենայով։ Մայթի և սիզամարգի լայնությունները չգիտեմ, պետք է արվի ըստ լայնական կտրվածքի։ 1. Իրականացնել հողային աշխատանքներ 2. Տեղադրել արտաքին լուսավորության ցանց փողոցի երկու կողմերում՝ ստորգետնյա մալուխներով և էներգաարդյունավետ լուսարձակներով։ 3. Տեղադրել եռաշերտ ասֆալտը, խճաքարի, կոպճավազի, գեոցանցի և այլ շերտերը 4. Տեղադրել խմելու ու ոռոգման ջրի, գազի, կոյուղու խողովակներ, Անձրևաորսիչներ ճանապարհի երկու կողմերում 5. Տեղադրել բազալտե եզրաքարեր, սիզամարգերը ճմապատել, ծառեր տնկել 6. Մայթերը բարեկարգել բետոնե սալիկներով 7. Իրականացնել ճանապարհային գծանշում, նշաններ Կատարվել է փողոցների և նախատեսվող թաղամասերի կոորդինատային նշահարում, գոտևորում, ճարտարագիտական ենթակառուցվածքների մայրուղային գծերի նախագծում, փողոցների լայնական կտրվածքներ։ Փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման համար ձեռքբերել GALAD լուսարձակներ (կայքը galad.ru) Լուսարձակների համար ձեռք բերել GALAD Волна LED՝ 125 վատտ հզորությամբ https://galad.ru/catalog/outdoor/street/volna/volna-led-125-shb1-u50-m4/ Ապահովվում է 16250 լյումեն լույս, էներգախնայողություն և կարող է շահագործվել 12 տարի, տրվում է 72 ամիս ժամկետով երաշխիք։ Իսկ լուսասյունները (кронштейны) ձեռք բերել http://www.opora-e.com/ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի քաղաքացիներին անարգել երթևեկել քաղաքի հասարակական կենտրոնից դեպի Հատիսի փողոց, միաժամանակ ունենալով բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհային հատված։
Խնդրի հասցեն` Unnamed Road, Աբովյան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 18/11/2020 03:02
Կարգավիճակ` Լուծված է և փակված
Խնդիրը ներկայացնող՝ Gg gg
Գրանցող` Արուսյակ Առաքելյան  
Գրանցման ամսաթիվ` 18/11/2020
Բացատրություն` Ձեր բարձրացրած խնդիրը հաշվի կառնվի

Լուծելու (մերժման) ամսաթիվ` 18/11/2020
Բացատրություն` Հաշվի կառնվի հետագա լուծումներում


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner