Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, ամառային խոհանոցը, ծածկարանը, ավտոկայանատեղին և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մերուժան Մնացականյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մարտի 14-ի N Ք-858). 1. Մերուժան Կոլյայի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի փետրվարի 18-ի N 18022022-07-0083 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 169 հասցեում գտնվող 600.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի փետրվարի 14-ին կազմված հատակագծի (կցվում է) համաձայն՝ ինքնակամ կառուցված 315.65 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 11.50 քառակուսի մետր արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 13.25 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկարանը, 28.80 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոկայանատեղին և 5.20 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական: 2. Մերուժան Մնացականյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան, ամառային խոհանոցի, ծածկարանի, ավտոկայանատեղիի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 867 120 (ութ հարյուր վաթսունյոթ հազար հարյուր քսան) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մերուժան Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |