Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 20/02/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՖԵԼԻԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորեց Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի համար նահատակված հայորդիների հիշատակը։

Լռության րոպե։

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 20.02.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Հետայսու նույնպես շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։        

2.    Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքային ծրագրերի մասին.

 (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքային ծրագրերը հաստատելու վերաբերյալ կարգադրության նախագիծը պատրաստ է և համայնքի ղեկավարի ստորագրմանը կներկայացվի ամենօրյա թղթակցության ժամանակ։

(Է. Բաբայան,Վ. Բաբաջանյան) - Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքային ծրագրերը հաստատելու վերաբերյալ կարգադրության նախագիծը ներկայացնել 20.02.2023թ., ամենօրյա թղթակցության ժամանակ։

Ընդունվեց ի կատարումն։       

  
3.  Կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրմանմրցույթներիընթացքի վերաբերյալ.

 (Դ. Զարոյան,Է. Բաբայան)Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, այդ թվում՝ կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրման և այլն, գործընթացն իրականացվում է հաստատված գնումների պլանի համաձայն։

(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնել հաստատված պլանին և գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։

 
4.  Վարչական բնակավայրերում առկա խնդիրների մասին.

(Վ. Բարսեղյան, Է. Բաբայան) – Գիշերային լուսավորության մասին։

(Հ. Սարգսյան, Է. Բաբայան) – 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու մասին։
Սելավատարի մաքրման աշխատատքների իրականացման մասին։

(Գ. Հակոբյան, Է. Բաբայան) – Գեղաշենի եկեղեցու վերանորոգման մասին։

(Է. Բաբայան, Գ. Հակոբյան, Հ. Սարգսյան, Վ. Բարսեղյան) – վարչական շրջաններում բարձրացված խնդիրների լուծման գործում լինել հետևողական և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների մասին։

Ընդունվեց ի կատարումն։       

5.  Համայնքի մանկապարտեզներում առկա խնդիրներիվերաբերյալ.

(Դ. Երեմյան, Է. Բաբայան)-   Մանկապարտեզների մշտադիտարկումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ Լուծարման գործընթացում գտնվող թիվ 10 մանկապարտեզում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Միաժամանակ, մանկապարտեզի մասնագետներին առաջարկ է արվել  
Գեղաշենի մանկապարտեզում առկա և որակավորում պահանջող առանձին հաստիքներ զբաղեցնելու համար։ Առաջիկայում կտարածվի համապատասխան հայտարարություն։   

 (Է. Բաբայան, Դ. Երեմյան) – Ամենօրյա ռեժիմով շարունակել մանկապարտեզների մշտադիտարկման գործընթացը։ Թիվ 10 մանկապարտեզի լուծարման ընթացքի մասին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն։   
Ընդունվեց ի կատարումն։       

6.  «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան  սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»ՀՈԱԿ-ի շենքի մշակութային հատվածի կապիտալ վերանորոգման մասին.

(Է. Բաբայան, Ա. Հարությունյան, Ա. Չոբանյան, Ե. Ավետիսյան) – Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան  սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» ՀՈԱԿշենքիմշակութային հատվածի կապիտալ վերանորոգման ֆինանսավորման աղբյուրների և ընթացակարգերի մասին ինչ առաջարկություններ կան։

(Ա. Հարությունյան, Ա. Չոբանյան, Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Անհրաժեշտ է համակողմանիորեն քննարկել՝ հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու դրա լուծմանը միտված ընթացակարգերի առանձնահատկությունները։

(Է. Բաբայան, Ա. Հարությունյան, Ա. Չոբանյան, Ե. Ավետիսյան) – Մեկշաբաթյա ժամկետում համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ (հանձնարարական N 2709)։

Ժամկետ՝ 27.02.2023 թվական։       

7.   Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner