Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 339
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 08/10/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

 

Խորհրդակցությունը բացեց համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը՝ շնորհակալություն հայտնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներին՝ Աբովյան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար։      
Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում 3-րդ եռամսյակի համար (2024թ. օգոստոսի 1-սեպտեմբերի 30-ը ներառյալ).

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 1964 գրություն և դիմում, պատրաստվել է 1292 ելից գրություն, համայնքի ղեկավարի 421 որոշում, 104 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 82 հրաման։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է հոկտեմբերի 11-ին ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգը հրապարակվել է, հարցերն ուղարկվել են մշտական հանձնաժողովներին։  

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 3-րդ եռամսյակի ընթացքում  https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 71 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։  
Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով շտրիխ կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 138 գրություն։      
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Ընդունվեց ի գիտություն։        

4.
Աբովյան համայնքում անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) սարքերի ներդրման աշխատանքների ընթացքի մասին (հանձնարարական N 19626, 23.09.2024թ.)

(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Աբովյանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված համապատասխան սարքերը գործարկված են, ստեղծվել են անհրաժեշտ նպաստավոր պայմանները, արդեն իսկ ընդունվել է 4 վճարում։ Խնդիրը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում քաղաքացիները բանկային քարտերի վրա միջոցներ չեն թողնում և գերադասում են կանխիկ վճարումները։    
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ) – Համայնքապետարանին և վարչական ղեկավարներին հասանելի սոցիալական հարթակներով և այլ միջոցներով իրականացնել անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) իրազեկում, բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության աստիճանը և արդյունքների մասին զեկուցել (ժամկետ՝ 12 օր)։ 
(Ա. Չոբանյան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

5. Աբովյան համայնքում նախորդ տարիներից առկա քաղաքացիների կողմից չկատարված հարկային պարտավորությունների հավաքագրման մասին.

(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Նախորդ տարիներից առկա քաղաքացիների կողմից չկատարված պարտավորությունների ամբողջական ցանկը գտնվում է վերջնական հստակեցման փուլում (հանձնարարական N 19627, 23.09.2024թ.), և համայնքի ղեկավարին կներկայացվի N 19628 հանձնարարականի շրջանակներում։ ՈՒստի առաջարկվում է հանձնարարական N 19627ավարտել։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – Ընդունվեց ի գիտություն։

6. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում երթևեկությունը կանոնակարգող գծանշումների վերաբերյալ.

(Ա. Ֆելիկյան, Է. Բաբայան)Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում երթևեկությունը կանոնակարգող գծանշումների վերաբերյալ ներկայացվում է N 19629հանձնարարականի կատարումն ապահովող առաջարկությունը։
(Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան) – Ընդունվեց ի գիտություն։

7. Ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացիկ իրավիճակի մասին.

(Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան, Է. Բաբայան)Աբովյան համայնքում ընթանում են ծառատունկի իրականացման նախապատրաստական աշխատանքները։
(Է. Բաբայան, Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան) – Շարունակել ծառատունկի իրականացման նախապատրաստական աշխատանքները և ներկայացնել տեղեկություն իրականացման ընթացքի և արդյունքների մասին (ժամկետ՝ 12 օր)։
(Ա. Մովսիսյան, Է. Սարդարյան, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

8. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner