Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 363
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 21/10/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՎԱՐՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. հոկտեմբերի 7-հոկտեմբերի 21-ը).  

 (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
 Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 523 գրություն և դիմում, պատրաստվել է 386 ելից գրություն, համայնքի ղեկավարի 210 որոշում և այլն։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)
  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։  
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին.

(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է նոյեմբերի 14-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի նախապատրաստման նպատակով արդեն իսկ տրվել է համայնքի ղեկավարի հանձնարարական (15.10.2024թ. N 20873)՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներկայացնել քննարկվող նախագծերը։  

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։

3.Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը նախատեսված է սույն թվականի հոկտեմբերի 22-ին։ Նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են։      
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

4. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.  
      
4.1. (Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 3-րդ եռամսյակի ընթացքում  https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է 139 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։    
Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով շտրիխ կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 184 գրություն։       
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Ընդունվեց ի գիտություն։        
4.2. (Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակի շրջանաձև երթևեկությամբ ավտոմոբիլային ճանապարհին կից հարող հատվածում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասերում ինքնակամ իրականացված կառույցներն ու կառուցվածքային տարրերը և հողամասերը նախկին վիճակի վերականգնելու և Աբովյան համայնքի ղեկավարի 16.10.2024թ. N 4263 որոշմամբ նախատեսված աշխատանքները գտնվում են իրականացման փուլում։ Ընթացիկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է դրանք հասցնել ավարտին։ 
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Աշխատանքներում ցուցաբերել հետևողականություն, տեղում տանել բացատրական աշխատանքներ, ապահովել պատկան այլ մարմինների հետ համագործակցությունը։ 
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Ընդունվեց ի կատարումն։
        

5. Աբովյան համայնքում անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) սարքերի ներդրման աշխատանքների ընթացքի մասին (հանձնարարական N 19626, 23.09.2024թ.)

(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերում տեղադրված համապատասխան սարքերը գործարկված են, ստեղծվել են անհրաժեշտ նպաստավոր պայմանները։ Աբովյան համայնքի ղեկավարի 08.10.2024թ. N 20580 հանձնարարականի համաձայն գյուղական բնակավայրերում շարունակաբար իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ անմիջականորեն քաղաքացիների հետ, ինչպես նաև   հասանելի սոցիալական հարթակներով։ Ներկա դրությամբ գյուղերում արդեն իսկ ընդունվել է 32 վճարում (161.339 դրամ ընդհանուր ծավալով)։
(Է. Բաբայան, Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – Շարունակել ակտիվորեն իրազեկել քաղաքացիներին անկանխիկ վճարումների ընդունման (POS տերմինալ) վերաբերյալ, տեղերում հնարավորինս ստեղծել քաղաքացիների համար վճարման հարմարավետ պայմաններ։   
(Ա. Չոբանյան, վարչական ղեկավարներ) – Ընդունվեց ի կատարումն։

6. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական ոլորտում ընթացիկ իրավիճակի մասին.       

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) -   Նշված ժամանակահատվածում ընդունվել էԱբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 15 դիմում։       
ՈՒսումնասիրվել են համայնքային ենթակայության 21 կազմակերպության տարիֆիկացիոն ցուցակները, համեմատվել համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակների հետ, վերացվել են առկա թերությունները՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատման նպատակով։
Վերանայվել և աշխատակազմի գնումների բաժին են ներկայացվել 69 անուն սննդի տեխնիկական բնութագրերը և չափաբաժինները՝ մանկապարտեզների 2025 թվականի սննդի գնումները կազմակերպելու նպատակով։     
Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզում բացվել է նոր խումբ, որտեղ արդեն հաճախում են 2020 թվականի ծնված 30 սան։     
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան

7.
Աբովյան համայնքի 2025 թվականի կարիքների համար  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին.

(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան) – Արդեն իսկ սկսվել են Աբովյան համայնքի 2025 թվականի կարիքների համար  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության անցկացման և եզրակացության տրամադրման, ինչպես նաև երկրաբանական հետազոտության ծառայությունների ձեռքբերման գործընթացը: Հայտարարվել են այլ համապատասխան մրցույթներ:
(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) – Ընդունվեց ի գիտություն։      

8. Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների կարծիքի մասին.  
  
(Ստ. Հակոբյան, Է. Բաբայան
) – Ընթացիկ տարվա ընթացքում Արամուս բնակավայրում ասֆալտապատվեցին Արամուս բնակավայրի Ջրմուղի փողոցի 1-ին նրբանցքը, Ջերմատան փողոցը և նույն փողոցի 1-ին նրբանցքը, 2-րդ փողոցի մի հատվածը և նույն փողոցի 1-ին նրբանցքը։ Վերոնշյալ աշխատանքների, ինչպես նաև բնակավայրի հիմնախնդիրները ուշադրության ներքո պահելու համար Արամուս բնակավայրի բազմաթիվ քաղաքացիներ իրենց շնորհակալությունն են հայտնում Աբովյան համայնքի ղեկավարին։
(
Է. Բաբայան, Ստ. Հակոբյան) - Ընդունվեց ի գիտություն։ Փոխանցել բնակիչներին հավաստումը, որ հետասյու նույնպես բնակավայրի խնդիրները գտնվելու են համայնքի ղեկավարի ուշադրության ներքո։   

9. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner