Այսօր: Կիրակի, 21 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 11/09/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՎԱՐՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 11.09.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված Աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների ու հաշվապահների համար սեմինարի կազմակերպման մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Սեպտեմբների 12-14-ը համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների ու հաշվապահների համար սեմինար՝ կապված Աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունների հետ։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Վերահսկել սեմնարի մասնակիցների մասնակցությունը, արդյունքների մասին պարբերաբար զեկուցել համայնքի ղեկավարին։

Ընդունվեց ի կատարումն։

3.  Կիբեռհարձակումներից պաշտպանվելու նպատակով իրականացվելիք քայլերի/միջոցառումների մասին։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Կիբեռհարձակումներից պաշտպանվելու, աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանության և աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման նպատակով մշակվել է հրահանգչական ցուցում, որը հանձնարարականի տեսքով կտրամադրվի Աշխատակազմի աշխատողներին։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ապահովել հանձնարարականի տրամադրումը։

(Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ընդունվեց ի կատարումն։

4. Գյուղական բնակավայրերում կանգառների մաքրման և պատշաճ վիճակի պահպանման մասին.

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերում կանգառների և հարակից տարածքների մաքրությունը, ինչպես նաև հետևել կանգառների տեխնիկական կահավորանքի ընթացիկ վիճակին։

(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

5. Գնումների գործընթացի մասին.

(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – 2023 թվականի ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված բոլոր մրցույթները հայտարարվել են և գտնվում են օրենսդրությամբ սահմանված ընթացքի մեջ։

(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ընդունվեց ի գիտություն։  


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner