Այսօր: Կիրակի, 21 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 22/04/2024 08:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Մասնակիցները շնորհավորեցին համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանին՝ մաղթելով առողջություն և աշխատանքային նոր հաջողություններ։

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. ապրիլի 1-19-ի տվյալներով).

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 2024թ. ապրիլի 1-19-ը աշխատակազմ մուտքագրվել է 963 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 528 ելից գրություն, համայնքի ղեկավարի 422 որոշում, 30 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 17 հրաման։ Նշված ժամանակահատվածում հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չեն արձանագրվել։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.    «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022թ. ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Աշխատակազմում (2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) հանրային ծառայության պաշտոն և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք  2023թ. հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նույնականացման քարտ չունեցող աշխատակիցները դիմել և ստացել են նույնականացման քարտեր, շուրջ 30 աշխատակից արդեն իսկ ներկայացրել են համապատասխան հաշվետվություն։ Միաժամանակ ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հաշվետվությունների ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 22-ը, որի վերաբերյալ աշխատակիցները տեղեկացված են։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Խստագույնս պահպանել հաշվետվության ներկայացման ժամկետները, իսկ ովքեր որ պատրաստ են դրանց ներկայացմանը, դա կատարեն ավելի շուտ, քան նախատեսված վերջնաժամկետը՝ հետագայում տեխնիկական խնդիրներից խուսափելու համար։

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

3.Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին.

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)Ապրիլի 1-19-ը ներառյալ ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու  համար առցանց 80 դիմում, մանկապարտեզներում համալրվել են առաջացած 17 թափուր տեղ։ Մանկապարտեզների մշտադիտարկման աշխատանքները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով պատշաճ մակարդակի վրա պահել մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների որակը։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) - Ընդունվեց ի գիտություն։

4. Առևտրի, սպասարկման, գովազդի և տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին.

(Մ. Պողոսյան, Է. Բաբայան)Ապրիլի 1-19-ը ներառյալ բարեկարգման բնագավառում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթերի իրականացման շրջանակներում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կատարվել է 9 գրանցում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է հսկողություն առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների 39 կազմակերպությունում։

(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Շարունակաբար իրականացնել ոլորտի առջև դրված խնդիրներից բխող միջոցառումներ՝ հիմք ունենալով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի հետագա կատարելագործումը։

Ընդունվեց ի կատարումն։

5. Գնումների գործընթացի կազմակերպման մասին.

(Ա. Ծատուրյան, Է. Բաբայան)Ներկայացվել է եռամսյակային հաշվետվություն լիազոր մարմնին։ Ամփոփված 2024թ. եռամսյակային տվյալներին համապատասխան՝ իրականացվել է 68 մրցույթ  219 չափաբաժնի համար:

Գնումների նախահաշվային արժեքից 2,5 տոկոսը իրականացվել է ՄԱ ընթացակարգով:

(Է. Բաբայան, Ա. Ծատուրյան) - Ընդունվեց ի գիտություն։

6.Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նախատեսվող միջոցառման մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմն անխախտ ավանդույթի համաձայն ապրիլի 24-ին հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի հարևանությամբ գտնվող հուշակոթողի մոտ։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

7. Քննարկվեցին Աբովյան համայնքին վերաբերող այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner