Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 348
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 01/07/2024 08:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (1-ին կիսամյակ, 2024թ.հունվարի 1–հունիսի 30-ը, այսուհետ՝ հաշվետու ժամանակահատված).
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 
Հաշվետու ժամանակահատվածումաշխատակազմ մուտքագրվել է 7423 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 4397 ելից գրություն, համայնքի ղեկավարի 3042 որոշում, 326 կարգադրություն և այլն։Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։         
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ)
  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։        
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2.Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համալրման վերաբերյալ։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Սույն թվականի հուլիսի 3-ին կայանալու է Աբովյան համայնքի «Աբովյանի քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։

3. Աբովյան համայնքի ղեկավարի մոտ 17.06.2024թ. կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին.

3.1. Աբովյան համայնքին պատկանող վարչական շենքերում տեղակայված արևային կայանքների աշխատանքների մշտադիտարկման վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքին պատկանող վարչական շենքերում, նաև ՀՈԱԿ-ներում, տեղադրված արևային կայանքներն ենթարկվել են մշտադիտարկման, ընդհանուր առմամբ 5 բնակավայրի 9 արևային կայանք։ Մշտադիտարկման պահին բոլորն էլ եղել են աշխատանքային վիճակում։
(Է. Բաբայան, Գոռ Հակոբյան, Վահագն Բարսեղյան, Հրայր Գրիգորյան, Սամվել Թորոսյան, Ստեփան Հակոբյան– Մշտական հսկողության ներքո պահել արևային կայանքների աշխատանքը։

Ընդունվեց ի կատարումն։     
  

3.2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկայի և մեքենա-սարքավորումների վիճակի և դուրսգրման հարցի վերաբերյալ.
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) - Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական մեքենաների, մեքենա-սարքավորումների վիճակի գնահատման, գույքագրման աշխատանքների համար ստեղծվել համապատասխան հանձնաժողով, որն արդեն իսկ սկսել է աշխատանքները։
Ընդունվեց ի գիտություն։   
   
  
3.3.Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններին (մանկապարտեզներ) առաջին անհրաժեշտության գույքի ձեռքբերման վերաբերյալ.
(Դ. Երեմյան, Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան)Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններին (մանկապարտեզներ) առաջնային կարիքների գնահատումնու ամբողջացումը գտնվում է ընթացքում և համայնքի ղեկավարին կներկայացվի ժամանակին։    

Ընդունվեց ի գիտություն։

3.4. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող և երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքերի վարձակալության պայմանագրերով նախատեսված ժամկետների և վճարների վերաբերյալ.

(Ա. Հարությունյան, Ջ. Սարգսյան, Վ. Սավադյան, Ա. ՉոբանյանԷ. Բաբայան) –Վարձակալության պայմանագրերը գտնվում են ուսումնասիրության փուլում և ժամկետում։ Ավարտելուն պես կներկայացվի ամբողջական տեղեկատվություն
Ընդունվեց ի գիտություն։

4. Աբովյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր/ վարչականշենքեր մատակարարվող ինտերնետ կապի տեխնիկական և որակական կողմերի ուսումնասիրություն.      
(Է.Բաբայան, Արմեն Նալբանդյան, Ա.Չոբանյան, վարչական ղեկավարներ)Ուսումնասիրել Աբովյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր/ վարչական շենքեր մատակարարվող ինտերնետ կապի տեխնիկական և որակական կողմերը և ըստ անհրաժեշտության ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Ժամկետ՝ 15 օր։

Ընդունվեց ի կատարումն։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner