Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 338
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 32 ՀԱՍՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Մանուկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մարտի 2-ի N Տ-240) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 21-ի N 83 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Փոփոխել «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի մայիսի 14-ի N 14052014-07-0008 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-011-0274-0006, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի փետրվարի 3-ի N ԱՏ-03022022-07-0214 տեղեկանքը) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 1.77635 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողամաս։
2. «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝
1)   Աբովյանի համայնքապետարանի 9001052011363 հաշվեհամարին մուծել  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որը կազմում է 186 761 887 ( հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար ութ հարյուր ութսունյոթ) դրամ:
2)  Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 1 826 350 (մեկ միլիոն ութ հարյուր քսանվեց հազար երեք հարյուր հիսուն) դրամ՝ որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner