Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի երկրորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին. 2) Աբովյան համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին. 3) Աբովյան համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին. 4) Աբովյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին. 5) Աբովյան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին. 6) Աբովյան համայնքի պաշտոնական համացանցային կայքի վարման կարգը սահմանելու մասին. 7) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0315-0231 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 8) Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 9) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0302-0037 ծածկագրով հողամասի մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 3.02 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին. 11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 4.00324 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին. 12) Աբովյանի համայնքապետարանի վարչական շենքից վարձակալության իրավունքով տարածք տրամադրելու մասին. 13) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 05-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 14) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 06-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին. 16) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 04-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 17) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|