Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է․ 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի 1-ի: 2. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների կառավարման 2023 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի 2-ի: 3. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքի կառավարման 2023 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի 3-ի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|