Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի և հիմք ընդունելով Մերի Վիրաբյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի ապրիլի 11-ի N Ք-1444), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող, Մերի Վիրաբյանին պատկանող (հիմք՝ 2022 թվականի մարտի 28-ի N 28032022-07-0110 վկայական) 07-054-0315-0231 կադաստրային ծածկագրով 0,10959 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության (վարելահող և այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման արտադրամաս կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |