Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/75/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշման 38-41-րդ կետերի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության տնտեսական վարչության պետի 2016 թվականի նոյեմբերի 23-ի N 11/2814 (մուտք՝ 29.11.2016 թվականի N Պ-1389) գրությունը և Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 02N Ք-2042), Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
   1. Աբովյան համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` 2016 թվականի նոյեմբերի 07-ի 07112016-07-0029 սեփականության վկայական) Հատիսի փողոցի թիվ 1/75/1 հասցեում գտնվող 60.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը` համայնքային ոստիկանության հենակետ կառուցելու նպատակով:
   2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կողմից:
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner