Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 291
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-011-0274-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Մանուկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մարտի 2-ի N Տ-240) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 21-ի N 83 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Փոփոխել «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2014 թվականի մայիսի 14-ի N 14052014-07-0042 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղում  գտնվող 07-011-0274-0007 կադաստրային ծածկագրով 10 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության  հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողամաս։
2. «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 10 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 9001052011363 հաշվեհամարին մուծել  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 047 480 000 (մեկ միլիարդ քառասունյոթ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.91 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner