Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 344
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 16-ի չորրորդ նստաշրջանի հերթական յոթերորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքն Աբովյան համայնքի հաշվեկշռում ընդգրկելու մասին.
2) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու մասին.
3) Գևորգ Հարությունյանին պատկանող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին.
4) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0011-0042 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
5) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 07-035-0161-0065 կադաստրային ծածկագրով 2.81563 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 1-ին փողոցի 51/6 հասցեում գտնվող հողամասը Հայկ Բարսեղյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի 73/1 հասցեում գտնվող հողամասը Վահե Ալեքսանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
8) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի N 19-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
10) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 4/44 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասն օտարելուն համաձայնություն տալու մասին.
11) Աբովյան համայնքին պատկանող «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրակցված շենքից անհատույց տարածք տրամադրելու մասին.
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի թիվ 2 բնակարանն անհատույց օտարելու մասին.
13) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner