Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  «Աբովյանի  համայնքային կոմունալ տնտեսություն», «Աբովյանի N 6 մանկապարտեզ» և «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային  ոչ առևտրային կազմակերպությունների   աշխատանքները բարելավելու, նրանց  կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝  
  
1.Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող  1 868 700 (մեկ միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, որից  968 700 (ինը հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) դրամ հաշվեկշռային արժեքով՝ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝  համաձայն հավելված 1-ի,  450 000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամ հաշվեկշռային  արժեքով՝ «Աբովյանի N 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 2-ի  և  450 000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամ  հաշվեկշռային արժեքով՝ «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 3-ի։ 
   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.22 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner