Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 344
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ 3-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 5 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի օգոստոսի 24-ի թիվ «675-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 306 000 (երեք հարյուր վեց հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գևորգ Աթայանը 2002 թվականից հաշվառված բնակվում է Հանրապետության պողոտայի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանում, հիմք ընդունելով Գևորգ Աթայանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի N Ք-1605), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      
1.  Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հուլիսի 25-ի N 25072018-07-0091 վկայական) Հանրապետության պողոտայի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի 30.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 5 բնակարանն ուղղակի վաճառքով` 306 000 (երեք հարյուր վեց հազար) դրամով, օտարել Գևորգ, Արամ, Ելիզավետա Աթայաններին և Արմինե Եփրեմյանին:
      
2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
      
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 306 000 (երեք հարյուր վեց հազար) դրամ` բնակարանի գինը.
      2)  համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 
      
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner