Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4/1/1 ՇԵՆՔԻ 510 ՍԵՆՅԱԿՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 134 000 (հարյուր երեսունչորս հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գոհար Հարությունյանը 1999 թվականից բնակվում է Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 510 սենյակում, հիմք ընդունելով Գոհար Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի հունիսի 13-ի N Ք-973), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հուլիսի 4-ի N 04072013-07-0075 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 13.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 510 սենյակն ուղղակի վաճառքով` 134 000 (հարյուր երեսունչորս հազար) դրամով, օտարել Գոհար Հարությունյանին:
      2.  Գոհար Հարությունյանը պարտավոր է վճարել.
    1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 134 000 (հարյուր երեսունչորս հազար) դրամ` բնակարանի գինը.
    2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գոհար Հարությունյանի կողմից: 
      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner