Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 11-ի յոթերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Կաթնաղբյուր գյուղի 5-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին.
3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 14 շենքի թիվ 48 բնակարանն անհատույց օտարելու մասին.
4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 60 բնակարանն անհատույց օտարելու մասին.
5) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 430 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
6) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0101-0176 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին.
7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող հողամասն Զավեն Հակոբյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
8) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 217-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
10) Աբովյան համայնքի ավագանու անդամ Վրեժ Մամուլյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
11) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Առաջարկվեց օրակարգի նախագծի 1-ին կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը հանել օրակարգից։

Նախագիծը դրվեց քվեարկության առաջարկված տարբերակով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner