Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 293
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 67-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N 67-Ա

2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 12 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Հաստատել 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 12 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) 2021 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին.
2) 2021 թվականի համար Աբովյան համայնքում տեղական վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
3) 2021 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
4) 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին.
5) 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին.
6) 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին.
7) 2021 թվականի համար Աբովյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին.
8) 2021 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
9) 2021 թվականի համար Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին.
11) Աբովյան համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 22-ի N 8-Ա, 2015 թվականի հունվարի 15-ի N 7-Ա և 2016 թվականի հունվարի 18-ի N 8-Ա որոշումներում լրացում կատարելու մասին.
12) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի զինանշանը հաստատելու մասին.
13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 4-րդ միկրոշրջանի 45 շենքի թիվ 30 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 76/1 հասցեում գտնվող հողամասը Կարոլինա Եպիսկոպոսյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին.
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հատիսի փողոցի 1-ին թաղամասի 40/2/1 հասցեում գտնվող հողամասն Անի Եղիազարյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին.
16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 4-րդ միկրոշրջանի 18/4/1 հասցեում գտնվող հողամասը Բելլա Բաբաջանյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին.
17) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 2-րդ միկրոշրջանի 8/3/1 հասցեում գտնվող հողամասն Էդգար Հայրապետյանին ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու մասին.
18) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելուն համաձայնություն տալու մասին.
19) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Էդ. Ավագյան փողոցի թիվ 1/40/11/3 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելուն համաձայնություն տալու մասին.
20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 3-րդ միկրոշրջանի թիվ 2/2/1 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելուն համաձայնություն տալու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 878

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner