Հարգելի' ծնողներ,
Աբովյան համայնքի ենթակայության մանկապարտեզներում ընդունելության համար ծնողն այսուհետ իրավունք ունի երեխային հաշվառելու միայն մեկ մանկապարտեզում։
2015 թվականին ծնված երեխաների հաշվառումը շարունակվում է ՝ սակայն 1 մանկապարտեզում հաշվառելու պայմանով։
2016 թվականին ծնված երեխաների հաշվառումը դադարեցված է ՝ 2019 թվականի հունվար ամսվա առաջին աշխատանքային օրվանից սկսելու պայմանով։
2017 թվականին ծնված երեխաների հաշվառումը դադարեցված է ՝ 2020 թվականի հունվար ամսվա առաջին աշխատանքային օրվանից սկսելու պայմանով։
Հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. Ծնողի անձը հաստատող փաստաթուղթ,
2. Երեխայի ծննդյան վկայական:
Երեխաների հաշվառումը կատարվում է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնում։