Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, ս.թ. հոկտեմբերին կազմակերպվում է հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության Կոտայքի մարզային մրցույթ-փառատոն, որը նվիրվում է Կոմիտասի
ծննդյան 150-ամյակին:
Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերով՝
‹‹Հոգևոր-դասական երգ›› (Կոմիտասի ստեղծագործությունների) և ‹‹Ժողովրդական երգ›› (Կոմիտասի մշակմամբ): Յուրաքանչյուր մասնակից կարող է հանդես գալ մրցույթի անվանակարգերից միայն մեկում: Մրցույթի մարզային փուլի մասնակիցների ցուցակը կազմվում է նախընտրական լսումների արդյունքում: Ժյուրիի կազմը ձևավորվում է ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության ճանաչված երաժիշտներից: Յուրաքանչյուր անվանակարգում մրցույթի մասնակիցները ներկայացնում են Կոմիտասի երգերից մեկը (անհրաժեշտության դեպքում ժյուրին կարող է պահանջել կատարել ևս մեկ երգ): Սահմանվում են տարբեր անվանակարգերով մի շարք մրցանակներ: Փառատոնի՝ մրցութային փուլերը ամփոփելուց հետո, նույն օրը տեղի է ունենում Գալահամերգ և մրցանակաբաշխություն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցույթ-փառատոնի պատասխանատու քարտուղար Մինաս Պետրոսյանին (077- 92-77-43):
Աբովյան համայնքի մասնակիցները մանրամասների համար կարող են դիմել Աբովյանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության,սպորտի և էկոլոգիայի բաժին կամ զանգահարել՝ 060 536 405, 0222 2 10 21 հեռախոսահամրներով, ինչպես նաև առցանց ՝ educult.abovyan@gmail.com ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. 13.09, 2019 , 13:00։