2020 թվականի մայիսի 9-ին «Հայատանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ, Հայրենական Մեծ պարտերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթ: Քայլերթը տեղի է ունենալու Հրազդան քաղաքում: Քայլերթի մասնակիցները իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պարտերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
Նկարների մեծացման աշխատանքները կարարվելու են «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից: Մասնակիցները՝ նկարներով, պետք է հավաքագրվեն Աբովյանի համայնքապետարանի մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնում մինչև 2020 թվականի ապրիլի 10-ը: Տեղեկությունների համար զանգել 060536405 հեռախոսահամարով: