Հարգելի համաքաղաքացիներ,
Հաշվի առնելով 2018-2019թթ. թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ
թունաքիմիկատներով թունավորումների վերաբերյալ ձեր տեղեկացվածությունը կարևոր է:
Կից ներկայացվում ենք ՀՀ-ում թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման հուշաթերթը, ինչպես նաև 2018-2019թթ. վերլուծությունը՝ մարզային կտրվածքով և ըստ թունավորումների զարգացման պատճառները: