1.Աճուրդը կայանալու է 2020 թվականի հոկտեմբերի 02-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1, 2-րդ հարկ):
2. Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր։
3. Մասնակցության վճարը սահմանված է 14000 դրամ:
4. Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 %- ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը։
5. Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
6. Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:
7. Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև հողամասերին առնչվող կոմունիկացիաների վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Աբովյանի համայնքապետարան (Բարեկամության հրապարակ 1, հեռ. 060 53-64-32)։
8. Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 29-ը, ժամը 17:00:
Մանրամասները՝ կից փաստաթղթում