Հարգելի հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Աբովյանի գեղարվեստի դպրոցի աշխատակազմը նույնպես որոշեց մասնակցել Արցախյան գոյամարտին սատարելու նախաձեռնությանը։
Նոյեմբերի 10-ին ժամը 11։00-ից սկսած Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակում տեղի կունենա ‹‹ Արվեստի ուժով›› բարեգարծական ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։
Այնուհետև Աբովյանի համայնքի տարբեր վայրերում կգործեն նաև շրջիկ-ցուցահանդեսներ, որոնց անցկացման օրը և ժամը կտեղեկացնենք՝ նախօրոք։ Նկարները կարող եք գնել նաև առցանց` վճարում կատարելով բանկում և մեր կայքին ուղարկելով հիմնադրամի փոխանցման կտրոնը։
Հին ճշմարտությունը վկայում է` մի ձեռքը ծափ չի տա, բայց կարող է բռունցք դառնալ, ուստի համախմբվենք ու բռունցք դառնանք` թշնամուն վերջին հուժկու հարվածը տալու համար։