Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 2021 թվականի մարտի 4-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ «Սիփան հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 3/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի և առևտրի կենտրոնի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության քննարկման վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2021 թվականի մարտի 2-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
«Սիփան հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախագծման թույլտվություն տալու մասին որոշումը տես՝ այստեղ։