Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 2021 թվականի մարտի 18-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ «ԱՄ-ԷՍԿԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում գործող անվադողերի վերամշակման գործարանի վերակառուցման աշխատանքների քննարկման վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2021 թվականի մարտի 15-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին: